Լրահոս

25.11.2009 14:02

ՀՅԴ անդամ. «Թուրքիան սպառնում է Հայաստանի անվտանգությանը»

ՀՅԴ անդամ. «Թուրքիան սպառնում է Հայաստանի անվտանգությանը»

-Թուրքիայի հետ որոշակի հայեցակետերի համագործակցության խորացումը նաև նշանակում է հարաբերություններ խորացնել մի երկրի հետ, որն այսօր դեռևս սպառնում է Հայաստանի անվտանգությանը,-«Դուպլեքս» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։

Նա նշել է, որ Թուրքիան սպառնում է Հայաստանի անվտանգությանը, և դա բոլորս լավ գիտենք։ «Այլապես Հայաստանում ռազմական բազաներ չէին լինի»։

- Իսկ այսօր այդ երկրի հետ քաղաքական, դիվանագիտական և այլ հարթություններում համագործակցությունը նշանակում է հաշվի չառնել Հայաստանի պետական, քաղաքական և անվտանգության խնդիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։