Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 2016թ. Կառավարության կազմը կրճատվելու է
ՀՀ վարչապետ ՀովիկԱբրահամյանը Կառավարության նիստերի դահլիճում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար այսօր կազմակերպված ընդունելության ժամանակ նաև պատասխանել է մի քանի հարցի:
Նա, մասնավորապես, նշել է, որ իրենց ձգտումը երկնիշ տնտեսական աճին հասնելն է, բայց այսօրվա իրողությունները դա թույլ չեն տալիս։
–Չկա՛ այդ հնարավորությունը։ Եթե որևէ այլ մեկը լիներ Կառավարության ղեկավար, կամ փոխվեին բոլոր նախարարները, ոչինչ չէր փոխվելու մեծ հաշվով,–հավելել է Հ.Աբրահամյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ 2016թ. Կառավարության կազմը կրճատվելու է, ինչը շարունակական գոծընթաց է.
–Քայլեր ենք անելու, որ կրճատենք, օպտիմիզացիայի գնանք։ Միշտ հնարավոր են փոփոխություններ։ 2016թ. նոր մոտեցումներ են լինելու, նոր պահանջներ և նաև՝ ծախսերի կրճատումներ՝ ավելո՛րդ ծախսերի։ Մենք պետք է բոլոր ֆինանսական միջոցներն ուղղենք արդյունավետ ծախսեր, արդյունավետ ծրագրեր իրականացնելուն։ Եվ մենք լինելու ենք շարունակական և հետևողական։
Իսկ թե կոնկրետ ովքեր են հաջորդ տարի հրաժեշտ տալու իրենց պաշտոններին, Հ. Աբրահամյանը չի մանրամասնել։ Փոխարենը՝ հորդորել է լրագրողներին «ազգաբնակչության շրջանում մի քիչ դրական էմոցիա ստեղծել»։
–Պիտի լինեք անաչառ, պիտի վստահությունը նաև ձեր՝ լրագրողների նկատմամբ վերականգնեք, ոչ միայն իշխանությունները։ Իհարկե, իշխանություններն ունեն մեր հանրության վստահության պակասը, և մենք անում ենք քայլեր, որպեսզի վերականգնենք այդ վստահությունը։ Նաև ճիշտ կլինի, որ մեր լրագրողները, մեր 4–րդ իշխանությունը հանրության համար իրականացնի օբյեկտիվ տեղեկատվություն. դա շատ կարևոր է։ Պիտի յուրաքանչյուրը զգա, որ իր հոդվածներով, իր ոչ անաչառ տեղեկատվությամբ շեղում է մարդկանց, նաև հանրությա՛նն է վատություն անում,–ընդգծել է Հ.Աբրահամյանը։
Նշենք, որ մինչ այս խոսքերը նա այսօր պարգևատրել էր մի շարք լրատվամիջոցների տնօրենների, խմբագիրների և լրագրողների:
Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 2016թ. Կառավարության կազմը կրճատվելու է
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստերի դահլիճում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար այսօր կազմակերպված ընդունելության ժամանակ նաև պատասխանել է մի քանի հարցի:

7or.am