Իսպանական փառատոնի շրջանակներում ալրե մարտեր են տեղի ունեցել (տեսանյութ)
Ամեն տարի՝ ամանորյա տոնակատարություններից առաջ, իսպանական Իբի քաղաքում անցկացվում է «Էլս Էնֆարինաթս» փառատոնը՝ Խելառների օրը։ Փառատոնի մասնակիցները հագնում են ռազմական կեղծ համազգեստ և պետական հեղաշրջում ցուցադրում։
Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ նորընտիր իշխանությունը գնում է քաղաքացիներից հարկեր հավաքելու։ Նրանց վրա, ովքեր հրաժարվում են վճարել, ալյուր ու ձվեր են նետում։ Սովորաբար, կեսօրին մոտ ձևավորվում է ընդդիմադիր խումբը, որը, կրկին զինված ալրով ու ձվերով, փորձում է տապալել նոր ղեկավարներին։ Փառատոնն ավարտվում է հաշտությամբ։
Ամեն տարի այս տոնի համար քաղաքը մի քան տոննա ալյուր է գնում։

7or.am