ՄԱԿ. «ԻՊ–ն և «Թալիբանն» ուղիղ հակասության մեջ են մտել»
«Իսլամական պետություն» և «Թալիբան» ահաբեկչական խմբավորումները միմյանց հետ ուղիղհակասությանմեջ են մտել Աֆղանստանի երեք շրջաններում իրենց ազդեցությունն ընդլայնելու համար։ Այս մասին «РИА Новости»–ին հայտնել է Աֆղանստանում ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիկոլաս Հեյսոմը։
Նրա խոսքով՝ Աֆղանստանում գործող «Թալիբան» ծայրահեղական խմբավորումն ու այդ երկրում համեմատաբար վերջերս հայտնված ԻՊ ահաբեկիչներն իրենց դիրքորոշումներում խիստ տարաձայնություններ ունեն։
ԻՊ–ն որոշել է ընդլայնել իր ազդեցությունն Աֆղանստանի արևելքում և արևմուտքում, որտեղ տարածված է սալաֆիների գաղափարախոսությունը (սուննի իսլամի ուղղություն, որը քարոզում է կրոնի հանդեպ ամենահիմնարար մոտեցումը)։
Հեյսոմն ընդգծել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում ԻՊ և «Թալիբանի» միջև առաջացած հակամարտությունն իրենք արձանագրել են Գերատ քաղաքում, Զաբուլ և Նանգարհար շրջաններում։
«Ես ջանում եմ չչափազանցնել, բայց և՝ չմեղմացնել։ Այս պահին սպառնալիքը սահմանափակվել է, սակայն ժամանակի ընթացքում այն կարող է աճել։ Խմբավորումներից մեկն ազգայնական տրամադրություններ ունի՝ խալիվաթ Աֆղանստանում։ Իսկ մյուսը՝ գլոբալ ջիհադական նպատակ։ ԻՊ համար ծայրահեղ կարևոր է առաջնորդ Աբու Բաքր ալ–Բաղդադիին նվիրվածությունը, իսկ «Թալիբանը» հավատարիմ է իր նոր առաջնորդ Ահթար Մոհամմեդ Մանսուրին»,–ընդգծել է Հեյսոմը։
ՄԱԿ. «ԻՊ–ն և «Թալիբանն» ուղիղ հակասության մեջ են մտել»
«Իսլամական պետություն» և «Թալիբան» ահաբեկչական խմբավորումները միմյանց հետ ուղիղ հակասության մեջ են մտել Աֆղանստանի երեք շրջաններում իրենց ազդեցությունն ընդլայնելու համար։ Այս մասին «РИА Новости»–ին հայտնել է Աֆղանստանում ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիկոլաս Հեյսոմը։

7or.am