Քաղաքական

29.12.2015 11:25

Պաշտոնապես հաստատվեց՝ հունվարի 8–ն աշխատանքային օր է

Պաշտոնապես հաստատվեց՝ հունվարի 8–ն աշխատանքային օր է

ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ 2016թ. հունվարի 8–ն աշխատանքայի՛ն է։

Նա նաև հայտարարել է, որ ինքն ու որոշ նախարարներ հունվարի 4–ից են սկսելու աշխատել։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում ևս հունվարի 8-ի աշխատանքային ուրբաթ օրը մեկ այլ օր չէր տեղափոխվել:

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամանորի և Ս. Ծննդյան տոները մինչև հունվարի 6-ն են։ Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օր է:

Փաստորեն, Հայաստանում աշխատանքային տարին կսկսվի ուրբաթ օրը, այնուհետև աշխատող քաղաքացիները կհանգստանան շաբաթ և կիրակի, իսկ երկուշաբթի օրվանից կանցնեն բնականոն աշխատանքային հունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։