Աշխարհ

29.12.2015 11:09


Սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցնում Թուրքիայի հետ սահմանը

Սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցնում Թուրքիայի հետ սահմանը

Լաթաքիայում սիրիական զորքերը, ՌԴ ավիացիայի աջակցությամբ, կարողացել են վերահսկողություն հաստատել սիրիա–թուրքական սահմանի մի հատվածում։ Բացի այդ, «Վեստիի» փոխանցմամբ, կառավարական ուժերը հարձակման են դիմել նաև հյուսիսային և արևելյան ուղղություններով։

«Վերահսկողություն է սահմանվել Էլ–Քեբիր գետի ձախ ափին՝ թուրք–սիրիական սահմանից մինչև Սորաֆ բնակավայրն ընկած հատվածում։ Քբանի և Սիրմանիայի ուղղություններով 3 կարևոր բարձունք է գրավված»,–ասել է ՌԴ ԶՈւ ԳՇ Գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ–լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը։

Նշվում է, որ շոշափելիորեն ընդլայնվել է անվտանգության գոտին Քվեյրիս օդակայանի շուրջ՝ Հալեպում։ Այստեղ՝ օդակայանից հյուսիս, 2 բնակավայր է ազատագրվել, գրավվել է նաև մարտավարական կարևոր բարձունք Թել–Շերբիան։

Աղբյուրը նշում է, որ ամերիկյան փորձագետներն արդեն ՌԴ–ի՝ Սիրիայում ծավալած գործողություններին դրական գնահատական են տալիս։ ՌԴ ՌՏՈւ–ն մեծացրել է ահաբեկիչների օբյեկտներին հասցվող հարվածների ինտենսիվությունը. 3 օրվա ընթացքում 164 թռիչք է իրականացվել, որոնց ընթացքում խոցվել է զինյալների 556 օբյեկտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը