Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի լուծման հարցը։ Այս մասին գրում է «РИА Новости»–ն։
Կողմերը նշել են՝ խնդրի քաղաքական կարգավորումը հնարավոր է սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների շրջանակներում՝ կազմակերպված Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ դեսպան Սթեթթան դե Միսթուրայի կողմից։ Լավրովը կրկին ընդգծել է ԻԼԻՊ–ի և ահաբեկչական այլ խմբավորումների դեմ միացյալ ճակատ ստեղծելու հարցում լրացուցիչ պայմաններից հրաժարվելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18–ին ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված բանաձևը սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկը ենթադրում է 2016թ. հունվարից։ Դրանց արդյունքում պետք է կառավարություն ձևավորվի, Սահմանադրություն ընդունվի, իսկ 18 ամսվա ընթացքում համապետական ընտրություններ պետք է անցկացվեն։
ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքին։ Լավրովն ամերիկացի իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ Դոնբասի ուկրաինական դիրքերից կրակ է բացվել ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ,ինչը, ըստ նրա, սպառնում է խափանել մինսկյան պայմանավորվածությունները։
Լավրովը նշել է՝ Ամերիկան պետք է ներգործի Կիևի վրա՝ պահանջելով կատարել մինսկյան համաձայնության շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները։
Կողմերը քննարկել են նաև իրանական միջուկային խնդրով գործողությունների համատեղ ծրագրի իրագործման ընթացքը։
Խոսելով ԱՄՆ–ի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդլայնման մասին՝ Լավրովը շեշտել է դրանց անհեռանկարայնությունը, որը վիժեցնում է միջազգային հրատապ հարցերի շուրջ ՌԴ և ԱՄՆ փոխգործակցության հնարավորությունը։ Մինչդեռ, ինչպես նշել է Լավրովը, միջազգային այդ խնդիրներից շատերի լուծման համար Վաշինգտոնն օգնության խնդրանքով մշտապես դիմում է ՌԴ–ին։
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ԱՄՆ–ը հրապարակել է պատժամիջոցների ենթարկվող ռուսական ընկերությունների ընդլայնված ցուցակը, որում ընդգրկվել են «ВТБ»–ի և «Сбербанк»–ի դուստր կազմակերպությունները, «Ростех»–ում ներառված ընկերությունները և Ղրիմի ձեռնարկությունները։
Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի լուծման հարցը։ Այս մասին գրում է «РИА Новости»–ն։
Կողմերը նշել են՝ խնդրի քաղաքական կարգավորումը հնարավոր է սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների շրջանակներում՝ կազմակերպված Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ դեսպան Սթեթթան դե Միսթուրայի կողմից։ Լավրովը կրկին ընդգծել է ԻԼԻՊ–ի և ահաբեկչական այլ խմբավորումների դեմ միացյալ ճակատ ստեղծելու հարցում լրացուցիչ պայմաններից հրաժարվելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18–ին ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված բանաձևը սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկը ենթադրում է 2016թ. հունվարից։ Դրանց արդյունքում պետք է կառավարություն ձևավորվի, Սահմանադրություն ընդունվի, իսկ 18 ամսվա ընթացքում համապետական ընտրություններ պետք է անցկացվեն։
ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքին։ Լավրովն ամերիկացի իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ Դոնբասի ուկրաինական դիրքերից կրակ է բացվել ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ, ինչը, ըստ նրա, սպառնում է խափանել մինսկյան պայմանավորվածությունները։

7or.am