Լրահոս

28.12.2015 22:38

Մեղադրանք է առաջադրվել՝ 4-ամյա երեխային անզգուշությամբ մահ պատճառելու համար

Մեղադրանք է առաջադրվել՝ 4-ամյա երեխային անզգուշությամբ մահ պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 4-ամյա երեխայի՝ էլեկտրահարվելու հետևանքով մահանալու դեպքի հանգամանքները: Անզգուշությամբ երեխային մահ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ, 59-ամյա Ռ.Միքայելյանին:

2015թ. հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը «էլեկտրահարություն» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 4 տարեկան տղան, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:

Քննությամբ պարզվել է, որ երեխան էլեկտրահարվել է Շինարարների 29 շենքի բնակիչներից մեկի կողմից շենքի բակում գտնվող ավտոտնակի տանիք բնակարանից տարված հոսանքալարով:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոտնակ իր բնակարանից օդային ճանապարհով էլեկտրական հաղորդալարի միջոցով էլեկտրականություն է անցկացրել նույն շենքի բնակիչ Ռ.Միքայելյանը։

Նախնական քննության տվյալներով՝ էլեկտրականությունն անցկացնելու ընթացքում չեն պահպանվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 358-Ն որոշմամբ հաստատված՝ «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման» կանոնների պահանջները, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 4 տարբեր որոշումներով հաստատված տեխնիկական կանոնները:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մինչև երեխայի էլեկտրահարվելը՝ 2015 թվականի հունիսի 4-ը, Ռ.Միքայելյանը չի դիմել համապատասխան իրավասու մարմիններին՝ նշված հոսանքալարը կառավարության որոշումներով հաստատված տեխնիկական պայմաններին համապատասխանեցնելու համար:

Արդյունքում՝ 2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, 4-ամյա Արենն իր ավագ եղբոր՝ 6-ամյա Արթուրի և նույն շենքի բնակիչ մեկ այլ երեխայի հետ բարձրացել են նշված ավտոտնակի տանիք՝ խաղալու: Իջնելիս 4-ամյա երեխան ձախ դաստակով բռնվել է ավտոտնակի կանգնակի ներքևի մասում գտնվող վնասված մեկուսապատվածքով հաղորդալարերի կտորների միացման հատվածից, որը գտնվել է 220Վ լարման տակ, որի հետևանքով երեխան էլեկտրահարվել է և մահացել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ.Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ մահ պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։