Աշխարհ

28.12.2015 21:50


Ուկրաինացի պատգամավորի՝ Հիտլերին գովաբանող երգերը մտահոգել են Իսրայելին (տեսանյութ)

Ուկրաինացի պատգամավորի՝ Հիտլերին գովաբանող երգերը մտահոգել են Իսրայելին (տեսանյութ)

Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի փառաբանումն ուկրաինացի պատգամավոր, «Լուգանսկ–1» կամավորական գումարտակի հրամանատար Արտեմ Վիտկոյի կողմից անհանգստացրել է շատերին։ Այս մասին գրում է «Վեստին»՝ «Jerusalem Post»–ին հղումով։

Իսրայելացի գործիչները մտահոգված են ուկրաինական իշխանությունների՝ նացիստական հանցագործություններին տված ոչ միանշանակ գնահատականից։

«Տեսանյութը, որում ուկրաինական խորհրդարանի անդամը երգում է Հիտլերին գովաբանող երգ, ընդգծում է ուկրաինական արդի ժողովրդավարության մեջ առկա չափազանց խոր մի խնդիր, որը դրսևորովում է այդ երկրի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն ու Հոլոքոսթը խմբագրելու ջանքերում»,– Սիմոն Վզիենտալի կենտրոնի պրոֆեսոր Էֆրաիմ Զուրոֆֆի խոսքերն է մեջբերում «ria.ru»–ն։

Նշենք, որ վերջերս համացանցում մի տեսանյութ էր հրապարակվել, որում Արտեմ Վիտկոն, ալկոհոլի ազդեցության տակ, երգում է. «Ադոլֆ Հիտլերը մեզ հետ է. Ադոլֆ Հիտլերը յուրաքանչյուրիս մեջ է, և երկաթե թևերով արծիվն օգնության կգա պետք եղած ժամանակ»։

«Jerusalem Post»–ի տեսաբանն անհանգստություն է հայտնել նաև այն բանի կապակցությամբ, որ Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն «ուկրաինացիների ստորացումն» էր համարել նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներողությունն Իսրայելից՝ Հոլոքոսթին ուկրաինացիների մասնակցության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը