Լոնդոնում վաճառվում է ամենաէժան բնակարանը՝ կայանատեղիի գնով
Լոնդոնում վաճառվում է ամենաէժան բնակարանը, որը կարող է համարվել նաև ամենափոքրը. 7 քմ տարածքով արվեստանոցի համար 75 հազ ֆունտ ստեռլինգ են ուզում (102 հազ եվրո)։ «The Guardian»–ի փոխանցմամբ՝ այդ գինը համեմատելի է կայանատեղիի գումարի հետ։
Նշված բնակարանի վաճառքով զբաղվող գործակալությունը հստակեցրել է, որ արվեստանոցում, բացի սենյակային հատվածից, կան նաև հավաք մի խոհանոց, ինչպես նաև լոգարան ու զուգարան։
Հայտարարությունը տեղադրելու պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում, բնակարանն արդեն 30 մարդ է տեսել, որոնցից 5–ը հայտնել է, որ պատրաստ է գնել այն։

7or.am