Աշխարհ

28.12.2015 18:59


Ֆրանսիական խանութն «ունիսեքս խաղալիքներ» է առաջարկում (տեսանյութ)

Ֆրանսիական խանութն «ունիսեքս խաղալիքներ» է առաջարկում (տեսանյութ)

Տղաներին՝ մեքենաներ, աղջիկներին՝ տիկնիկներ։ Ֆրանսիական խանութներից մեկը որոշել է կոտրել այդ կարծրատիպը և ամանորյա իր տեսականիի ցուցակում «ունիսեքս խաղալիքների» տեսականի ներկայացրել։ Այդկերպ խանութի տերերը որոշել են պաշտպանել Եվրոպայում սեռերի իրավահավասարության գաղափարը։

Այդ միտքը, սակայն, դուր չի եկել շատերին։ Պահպանողական վերլուծական կենտրոնի հիմնադիր Բեն Հարրիս–Քուիննին կարծում է, որ գենդերային իրավահավասարության համար պայքարը երբեմն աբսուրդի է հասնում։

«Տղաները տարբերվում են աղջիիկներից. այդպիսին է իրականությունը։ Նրանք սովորաբար տարբեր խաղալիքներ են նախընտրում, և դա միանգամայն սովորական է, ինչպես սովորական է իգական և արական սեռի համար առանձին զուգարանների գոյությունը։ Հայտնի է, որ մարդկային քաղաքակրթության գոյության ողջ ընթացքում հասարակությունը հաճախ վտանգավոր իրավիճակներում զբաղվել է անկարևոր հարցերով, «խրախճանք կազմակերպել ժանտախտի ժամանակ»...»։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը