Աշխարհ

28.12.2015 12:31


Բաքվում դոլարի համար հերթեր են

Բաքվում դոլարի համար հերթեր են

Ադրբեջանում շարունակվում է արժութային ճգնաժամը։

Հիշեցնենք, որ այդ երկրի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 21-ից անցել է ազգային արժույթի լողացող փոխարժեքին, ինչից հետո Ադրբեջանում քաոս սկսվեց. փակվում էին խանութները, դեղատները, մի շարք ապրանքների գներ շարունակ աճում էին։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Haqqin.az»-ը, այժմ էլ տարադրամի փոխանակման կետերը հրաժարվում են ԱՄՆ դոլար վաճառել: Բացառիկ կետեր կան, որոնք դեռ շարունակում են դոլարի վաճառքը, սակայն այնտեղ էլ մեծ հերթեր են գոյացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը