Նորվեգիայի հարյուրավոր ներգաղթյալների բջջայիններում մահապատիժների տեսանյութեր են գտել
Սիրիայի փախստականների տեսքով Նորվեգիա են ժամանում նաև ռազմական հանցագործներ. վերջին ամիսների ընթացքում ավելի քան 100 հաղորդագրություն է ստացվել, որը ստուգում է ոստիկանությունը։ Այս մասին գրում է «Վեստին»։
Նորվեգական իշխանությունները հայտարարել են ապաստան խնդրող, կասկածելի անցյալ ունեցող առնվազն 20 մարդու մասին։ Խոսքն ԻԼԻՊ–ի հետ կապ ունեցող անձանց և Սիրիայի կառավարական զորքերի նախկին զինծառայողների մասին է։ Համապատասխան հետաքննություն սկսելու առիթ է դարձել այն տեղեկատվությունը, որ հարյուրավոր գաղթականների բջջայիններում ԻԼԻՊ–ի սև դրոշների լուսանկարներ, տանջանքների ու մահապատիժների տեսանյութեր կան։
Նշվում են նաև այլ վարկածներ. այդ նյութերը փախստականները կարող էին օգտագործել իբրև «մուտքի արտոնագիր» ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներով անցնելիս, ինչպես նաև դրանցով ցույց տալ աշխարհին, թե ինչի միջով են իրենք անցել, և թե իրականում որքան սարսափելի է դրությունն իրենց հայրենիքում։
Այդուհանդերձ, նման փաստարկները նորվեգական հատուկ ծառայություններին կասկածելի են թվում։ Իշխանությունների կարծիքով առավել վտանգավոր են արմատական գաղափարներով տոգորված երիտասարդ մահմեդականները։
Նշենք, որ 2015–ի հունվարից Նորվեգիան մոտ 31 հազ ներգաղթյալ է ընդունել։ Խորհրդարանի՝ ներգաղթային օրենսդրությունը խստացնելուց հետո նոյեմբերի 26–ից երկիրն ուժեղացրեց Շենգենյան գոտու երկրների հետ իր սահմաննների վերահսկողությունը, որից հետո երկիր մտնող փախստակաների թիվը կրճատվեց մոտ 9 անգամ։

7or.am