Լրահոս

05.10.2010 13:05


Ազգային ժողովը հոկտեմբերի 5–ը Ուսուցչի պետական տոն է հռչակել

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը խորհրդարանին առաջարկել էր լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և հոկտեմբերի 5-ին որպես մասնագիտական օր նշվող «Ուսուցչի օր»-ը դարձնել պետական տոն։ Ներկայումս ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային տոների ցանկում, և այն նշում են 100-ից ավելի պետություններ։

Այսօրվա նիստի ժամանակ խորհրդարանը ձայների 87 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է Սամվել Նիկոյանի առաջարկը, ու այսօրվանից հոկտեմբերի 5-ը կհայտարարվի Ուսուցչի պետական տոն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը