Լրահոս

27.12.2015 17:50


Դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը

Դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դեկտեմբերի 25-28-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է երկկողմանի փակ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը