Տարին սկսեցինք սահմանային բախումներով ու զոհերով և փակում ենք նույն ձևով։
Հայ–ադրբեջանական սահմանի վրա զոհվում են մեր երիտասարդները։ Տարբեր են նրանք, սակայն մի ընդհանուր բան կա բոլորի մեջ, որը ցույց է տալիս, թե ինչպիսի պետություն ենք կառուցել այս 25 տարիների ընթացքում։
Երբ լուր է ստացվում զոհվածի մասին, անմիջապես հետաքրքրվում ենք, թե ով է, որտեղից է և ինչպիսի կարգավիճակ ունի։ Պարզվում է, որ սահմանի վրա զոհվողները անապահով ընտանիքի երեխաներ են։ Այլ կերպ ասած՝ մեր սահմանը պահում են բանվորա–գյուղացիական շերտի ներկայացուցիչները։ Սա արդեն վիճակագրություն է և օրինաչափություն։
Անշո՛ւշ որևէ մեկը չի ուզում, որ մենք սահմանի վրա զոհեր ունենանք՝ անկախ զինվորի սոցիալական ծագումից, բայց աչք է ծակում այն հանգամանքը, որ աղքատներին են ուղարկում «գելի բերան»։
Չի՛ եղել գեթ մեկ դեպք, երբ պարզվի, որ սպանված կամ վիրավորված զինվորը այսինչ պատգամավորի կամ նախարարի որդին է, այսինչ մեծահարուսի թոռը կամ այսինչ դատավորի եղբայրը։
Պատճառն այն է, որ թիկունքում մնացողները ճոռոմ–ճոռոմ խոսում են այն մասին, որ իրենք Բաքվում կիսատ թողած գործեր ունեն, սակայն թաքնվում են Երևանի մատույցներում, որովհետև թալանածը պահելով են մտահոգված, այլ ոչ թե երկրի պաշտպանությամբ։ Սրանք գլամուրային կյանք են վարում, իսկ խեղճ ու կրակներին ուղարկում կրակի դեմ։ Շարմազանովն էլ այդ ամենը արդարացնում է՝ անկախությունը գին ունի և մեր զոհերն այդ գինն են։
Աստված պահի մեր զինվոներին։ Ու թող մենք տխուր պատմություններ այլևս չլսենք։ Հիանանք միայն հերոսական պատմություններով։
Ինչ վերաբերում է արդարության սկզբունքին, ապա գալիք տարի իշխող ՀՀԿ խմբակցության անդամներին պետք է ուղարկել առաջին գիծ։ Թող մի քիչ վճարեն անկախության գինը։
Հերոսական և տխուր պատմություններ

Հրանտ Ենոքյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/hrant.enoqyan/posts/1644688182471814?__mref=message_bubble