Ըստ Արևելյան հորոսկոպի՝ 2016 թվականը Կրակե կապկի տարի է։
Կապիկն իր իրավունքների մեջ է մտնում փետրվարի 8-ից և տևելու է մինչև 2017թ. հունվարի 27-ը։
Տարվա խորհրդանիշը խելացի է, հնարամիտ, հետաքրքրասեր, նաև՝ անկանխատեսելի. կարող է հեշտությամբ ավերել իր իսկ ստեղծածը. ահա թե ինչու տարին լի կլինի անակնկալներով։
Այսպիսով, 2016–ի գույներն էլ, ըստ տարվա խորհրդանիշի, կրակի երանգներն են, ոսկեգույնը, կարմիրը, բալագույնն ու նարնջագույնը։
Աստղաբանների կանխատեսումներով՝ 2016–ն, ընդհանուր առմամբ, հաջող կլինի։
Կապկի տարում սովորաբար խոշոր իրադարձություններ են տեղի ունենում։ Աշխատանքի և բիզնեսի տեսակետից 2016 թվականը կժպտա նրանց, ովքեր կգործեն ճարպիկ, վճռական, համառ՝ հույսը դնելով բացառապես սեփական ուժերի վրա։ Տարին հաջող կլինի նպատակասլաց, կամքի ուժ ցուցաբերած և աշխատասեր անձանց համար։
Ինչ դնել ամանորյա սեղանին
Հաշվի առնելով, որ կապիկները դյուրամարս սնունդ են սիրում, հարկավոր է հնարավորինս խուսափել յուղոտ կերակրատեսակներից։ Կապկին գոհացնելու համար տոնական սեղանը պետք է առատ լինի մրգերով (չփորձեք այն ամբողջովին ծածկել բանաններով), էկզոտիկ կերակրատեսակներով, քաղցրավենիքով։
Տան հարդարանքը
Տունը զարդարելիս էլ հարկավոր է հիշել տարվա երանգների մասին՝ խուսափելով, սակայն, այն կարմրացնելուց ու ոսկեզօծելուց։ Հրե կապկին դուր կգան հատկապես գույնզգույն լույսերն ու դրասանգները։ Սեղանի վառ ու պայծառ ձևավորումն էլ լիարժեք կդառնա տոնական մոմերով։
Ինչ հագնել Ամանորին
2016–ի ամանորյա հանդերձանքում նույնպես տարվա գույները ներառելիս հարկավոր է լինել չափի մեջ ու նրբաճաշակ։ Կարմիրը չչարաշահելու փոխարեն կարելի է սահմանափակվել միայն վառ գույների աքսեսուարներով, ընտրել, օրինակ, ռուբինով ու նռնաքարով արդուզարդ, իսկ հաշվի առնելով, որ 2016–ը Հրե կապկի տարի է, ցանկալի է կրել հատկապես ոսկյա զարդեր։
2016–ը խոստանում է լինել հագեցած ու զգացմունքային տարի։
2016–ը՝ Կրակե կապկի տարի

7or.am