Իսլյամով. «Թուրքիայի ՊՆ–ն օգնում է Ղրիմի շրջափակման կազմակերպիչներին» (տեսանյութ)
Ուկրաինայում ստեղծված Նոման Չելեբիջիհանի անվան կամավորների գումարտակը, որի կազմում են ղրիմցի թաթարները, սկսել է ռազմական օգնություն ստանալ Թուրքիայի ՊՆ–ից։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, ասել է Ղրիմի շրջափակման կազմակերպիչներից մեկը՝ Լենուր Իսլյամովը։
Օդեսսայի ճգնաժամային մեդիակենտրոնի հետ հարցազրույցում նա պատմել է, որ հիմնական ֆինանսավորումը դեռ ստացվում է կամավորներից, իսկ Անկարան զինում է ստորաբաժանումներին, նաև՝ հագուստ ու կոշիկ մատակարարում։ Գումարտակում, Իսլյամովի խոսքով, շուտով 560 մարդ կլինի, և մինչև հունվարի 15–ն այն արդեն զորամասի կարգավիճակ կունենա։ Խմբավորման հիմնական նպատակը կլինի Ղրիմի սահմանի հսկողությունը։ Բացի այդ, Իսլյամովը նշել է, որ գումարտակը կարող է նաև հարվածներ հասցնել միայն իրենց իմացած վայրերում։
Իսլյամովը, որին ՌԴ–ում հեռակա կարգով մեղադրել են դիվերսիայի մեջ, հայտարարել է Ղրիմի էներգաշրջափակման շարունակության անհրաժեշտության և պարենային շրջափակման ընդլայնման մասին։
Հիշեցնենք՝ Ուկրաինայում Ղրիմի շրջափակման կողմնակիցներն արգելում էին նորոգող մասնագետներին մոտենալ նոյեմբերի 22–ին պայթեցված էլեկտրահաղորդակցության գծերին։

7or.am