Աշխարհ

26.12.2015 11:36


Պենտագոնը Մոսկվայի հետ չի համագործակցի ԻՊ դեմ պայքարում

Պենտագոնը Մոսկվայի հետ չի համագործակցի ԻՊ դեմ պայքարում

Պենտագոնը չի պատրաստվում համագործակցել Մոսկվայի հետ ԻՊ դեմ պայքարի հարցում, քանի դեռ վերջինը չի փոխել իր դիրքորոշումը Բաշար ալ-Ասադի վերաբերյալ։ «РИА Новости»-ն նշում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան:

Հիշեցնենք, որ ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ կիսվել Սիրիայում գրոհայինների օբյեկտների մասին տվյալներով, և նույնն ակնկալում է նրանից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը