Աշխարհ

26.12.2015 15:59


Իսրայելը մտադիր է 350 դոլարով տուրեր վաճառել ռուսներին

Իսրայելը մտադիր է 350 դոլարով տուրեր վաճառել ռուսներին

Իսրայելի Տուրիզմի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լիդիա Վայցմանը հաղորդել է, որ մոտ 10 իսրայելական տուրօպերատոր ռուսաստանցիներին 3–4 օր տևողությամբ տուրեր կառաջարկի՝ 350 դոլարով։ Այս մասին գրում է «ТАСС»–ը։

«Հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, որը ՌԴ զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու հնարավորություն է ընձեռել, տուրիզմի նախարար Յարիվ Լևինը կարգադրել է պայմաններ ստեղծել ռուս այն տուրօպերատորների և ավիաընկերութունների համար, որոնք ներկայումս հեռանում են Թուրքիայից ու Եգիպտոսից, և Իսրայելը վերածել արժանի ու գրավիչ ուղղության ռուս հանրության համար», –ասել է Վայցմանը։

Խոսնակը հավելել է՝ Իսրայելում հանգիստն ավելի թանկ արժե, քան հարևան երկրներում, ահա թե ինչու Տուրիզմի նախարարությունը ռուս զբոսաշրջիկներին հարմար տուրփաթեթներ է ստեղծում։ Վայցմանի խոսքով՝ նշված տուրփաթեթները 3–4 օրվա համար կարժենան 350 դոլար։ Հայտնի է, որ արդեն 10 տուրօպերատոր կատարել է այդ հանձնարարությունը։

Գերատեսչությունն այդ ուղղությամբ աշխատում է նաև Էյլաթ առողջարանային քաղաքի հյուրանոցների հետ։

Վայցմանը նշել է նաև, որ ՌԴ–ում գովազգդային համապատասխան արշավի համար երկրի բյուջեից 2 մլն դոլար է առանձնացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը