Լրահոս

25.11.2009 12:38

Հարություն Քուշկյան. « A/H1N1 գրիպի հետ կապված՝ այս պահին որևէ տագնապալի բան չունենք»

Հարություն Քուշկյան. « A/H1N1 գրիպի հետ կապված՝ այս պահին որևէ տագնապալի բան չունենք»

ՀՀ առողջապահության նախարարության մամլո քարտուղար Շուշան Հունանայանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով  A/H1N1 գրիպով հիվանդի մահվան դեպքի մասին՝ ասել է, որ առողջապահության նախարար  Հարություն Քուշկյանը պաշտոնապես այդ հարցի մասին խոսել է  «Արմենպրես» գործակալության հետ։

Ըստ «Արմենպրես»-ի՝ նախարարը  հաստատել է, որ A/H1N1 գրիպի ախտանշաններով մեկ հիվանդ մահացել է, բայց և հավելել է, որ մահվան պատճառը ոչ թե այդ գրիպն է եղել, այլ խրոնիկական հիվանդությունները։

- Եթե հաստատվի, որ դա այլ տիպի գրիպ է, մենք այդ մասին կտեղեկացնենք: Նրա հիմնական հիվանդությունը, սակայն, եղել է խրոնիկական։ Այս պահին որևէ տագնապալի բան չունենք. ամեն ինչ վերահսկվում է, և ես հույս ունեմ՝ այդպես էլ կշարունակվի,-նշել է Հարություն Քուշկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։