ՌԴ ավիացիայի հարվածներից խուսափելու համար ԻՊ գրոհայինները սկսել են նավթն Իրաքով հասցնել Թուրքիա (տեսանյութ)
Նավթի մաքսանենգ առևտրով զբաղվող ԻԼԻՊ–ն իր ապրանքը Թուրքիա հասցնելու համար նոր երթուղիներ է որոնում։ Այս մասին, «НТВ»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։
ՌԴ տիեզերական հետախուզության տվյալներով՝ վերջին ժամանակներս նվազել է հյուսիսային երթուղով Բաթմանի նավթամշակման կենտրոն շարժվող բենզատարների թիվը. ռուսական ռմբակոծիչները զգալիորեն բարդացրել են ահաբեկիչների՝ Թուրքիայի հետ վարող բիզնեսը։
«Շարասյուներն ամենակարճ ճանապարհն են ընտրել. հատում են սիրիա–իրաքյան սահմանը Թել–Սֆուք բնակավայրի շրջանում։ Այդուհանդերձ, չնայած այդ շրջանցմանը՝ մաքսանենգ երթուղու վերջին կետը շարունակում է մնալ Թուրքիան»,–ասել է Ռուդսկոյը։
Օբյեկտիվ վերահսկողության տվյալներով՝ այդ կետում թուրք–սիրիական սահմանի երկու կողմից մոտ 12 հազ բենզատար է կանգնած։
Միևնույն ժամանակ, սիրիական կառավարական ուժերը, հայրենասեր ընդդիմության և ՌԴ ավիացիայի աջակցությամբ, շարունակում են գրոհել բոլոր ուղղություններով։ Զորքերը զգալի հաջողություններ են արձանագրել Հալեպում, Լաթաքիայում և Դամասկոսի արվարձաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am