Լրահոս

26.12.2015 09:15


Այրվել է պահակակետի տնակ

Այրվել է պահակակետի տնակ

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 02.59-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սավոյան փողոցում գտնվող Թ. Շ.-ին պատկանող «Նո Պրոբլեմ» ՍՊԸ-ի պահակակետի տնակում (18 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.19-ին, մարվել` 04.03-ին: Տնակն ամբողջությամբ այրվել է:

Այս խորագրի վերջին նյութերը