Լրահոս

25.12.2015 21:56


Ողբերգական դեպք Լոռու մարզում. 3-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Ողբերգական դեպք Լոռու մարզում. 3-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա Զավեն Նալբանդյանը, ով որտեղ մահացել է: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների, նրա հայրը իր ВАЗ 2111 մակնիշի 33 OP 253 համարանիշի ավտոմեքենան կայանել է մահացած երեխայի մորական պապիկի տան բակում, որտեղ էլ ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է տեղից և վրաերթի է ենթարկել երեխային:

Վիրավոր երեխային հիվանդանոց է տեղափոխել հայրը` 30-ամյա Վազգեն Նալբանդյանը:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը