Աշխարհ

25.12.2015 16:45


Էմիր Կուստուրիցա. «Ամեն ինչ գնում է գրողի ծոցը» (տեսանյութ)

Էմիր Կուստուրիցա. «Ամեն ինչ գնում է գրողի ծոցը» (տեսանյութ)

Աշխարհը փոքրացել է, ու ամեն ինչ գրողի ծոցն է գնում. սերբ ռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր Էմիր Կուստուրիցան ասում է այս խոսքերը Երևանում, որտեղ երեկոյան ելույթ է ունենալու իր ղեկավարած «The No Smoking Orchesta» խմբի հետ։ Հետո բացում է փակագծերը.

«Մի կատակ կա ծերացող մարդկանց մասին. երբ որոշակի մի փուլի հասնում ես կյանքում, մտածում ես` այդ ջահելները ամեն ինչով զբաղվում են։ Հիմա էլ հոգիդ այնպես չէ, ինչպես առաջ էր։ Այսօր ես կասեի, որ հիմա ամեն ինչ արագացված տեմպերով գնում է գրողի ծոցը: Մեզ փրկելու միակ ձևն այնպիսի սոցիալական միջավայր ստեղծելն է, որ մարդիկ իրենց լավ զգան»:

Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։

Ռեժիսորը վստահ է՝ քաղաքական մղձավանջներից գլուխն ազատելու լավագույն տարբերակը արվեստն է, կինոն պատերազմը վերափոխելու եղանակ է, կինոյում ռեժիսորը գեներալ է:

Կուստուրիցան դաժան կանխատեսում ունի՝ մենք` քրիստոնյաներս, ոչնչացման շեմին ենք: Քրիստոնեության վատ վիճակի մասին է վկայում ներկայիս Եվրոպան, քրիստոնեությունն ուղղակի կտտանքների է ենթարկվում: Այդպես նրան մտածելու տեղիք է տվել անպատասխան մնացած մի հարց` ինչո՞ւ փախստականները ուղղակի չեն գնում Սաուդյան Արաբիա, որն ամենահարուստ երկրներից մեկն է, այլ գալիս են Եվրոպա` կտրել անցնելով ավելի երկար ճանապարհ:

Ընդամենը մի քանի տարի առաջ քրիստոնեություն ընդունած սերբ ռեժիսորը ընդգծում է.

«Երբ ես կնքվեցի, դարձա քրիստոնյա, այդ ժամանակ քրիստոնեության վատ շրջանն էր, բայց քանի որ ես հավատում եմ արվեստին, ես նաև հավատում եմ Աստծուն»:

Ինքը նաեւ հատուկ կարծիք ունի ԱՄՆ-ի մասին. «Կարծում եմ՝ աշխարհը շատ թանկ է վճարում Ամերիկայի հարմարավետության համար»:

Ռեժիսորը հիշեցնում է ամերիկացիների ներխուժումն Իրաք, սիրիական ճգնաժամը, Քադդաֆիի սպանությունը։

Իսկ ինչ կխնդրեր Ձմեռ պապից, հաստատ ոչ «Կոկա-կոլա» ։

«Սանտայից «Կոկա-կոլա» չեմ ուզի, որովհետեւ գնալով «Կոկա-կոլան» իրենով է անում։ Մի քանի բան կխնդրեի, որ մի գերբնական ուժով Աստված հետ պահեր մեզ պատերազմից, Մարադոնան էլ գործազուրկ չմնար», -կատակում է ռեժիսորը։

Մանրամասները՝ «a1plus.am»–ում:

Այս խորագրի վերջին նյութերը