Աշխարհ

25.12.2015 20:50


30 կգ նիհարած ՌԴ բնակչուհուն պարգևատրել են 5 տ ածխով

30 կգ նիհարած ՌԴ բնակչուհուն պարգևատրել են 5 տ ածխով

ՌԴ Բերեզովսկի քաղաքի Կեմերովյան շրջանի բնակչուհի Ելենա Սալնիկովան, որն ամառվա սկզբից նիհարել է 30 կգ–ով, իշխանություններից 5 տ ածուխ է ստացել տունը տաքացնելու համար։

«Գազետայի» փոխանցմամբ՝ 43-ամյա բուժքրոջը «ածխային վկայական» են շնորհել, իսկ ածուխը լցրել են տան մոտ։

Նահանգապետի խոսնակ Անտոն Գորելկինը հաղորդել է, որ հետագայում Կուզբասի նիհարող բնակիչներին ածխի տրամադրումը կկատարվի տեղական հեռուստաալիքներից մեկի կազմակերպած իրապատում շոուի շրջանակներում։

Ավելի վաղ Կեմերովսկի շրջանի ղեկավար Աման Տուլեևը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են խրախուսել բնակիչների ավելորդ քաշի կորուստը՝ դրա դիմաց տարածքից արդյունահանված ածուխ նվիրելով։ Նահանգապետը հիշեցրել է ՄԱԷ–ի իշխանությունների ծրագիրը, որոնք պարգևատրել են նիհարող բնակիչներին՝ յուրաքանչյուր կգ–ի համար 1 գրամ ոսկի տալով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը