Քաղաքական

25.12.2015 16:22

Արծրուն Հովհաննիսյան. «Հայկական անօդաչու սարք խոցելու լուրը Ադրբեջանի երևակայության արդյունքն է»

Արծրուն Հովհաննիսյան. «Հայկական անօդաչու սարք խոցելու լուրը Ադրբեջանի երևակայության արդյունքն է»

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած տեղեկությունը, իբր, ադրբեջանական հակաօդային ուժերը Հայաստանի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք են ոչնչացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

«Դա նրանց երևակայության հերթական արդյունքն է»,- ասաց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։