Մոսկվայի գլխավոր տոնածառը զարդարել են ռետրո ոճի 2 հազ խաղալիքով (տեսանյութ)
Այս տարի Եվրոպայում տոնական օրերն առաջվա նման վառ չեն լինի։ ԵՄ շատ երկրներում չեղարկվում են մի շարք համերգներ ու ներկայացումներ, մտադիր են անգամ քաղաքային փողոցներից հեռացնել եղևնիները։ «Վեստիի» փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել շատերին չվիրավորելու համար, այդ թվում՝ իսլամադավան փախստականներին։ Տեղական իշխանությունների կարծիքով վերաբնակեցվածներին կարող է դուր չգալ քրիստոնեական խորհրդանիշների առատությունը եվրոպական երկրների փողոցներում և հաստատություններում։
Իսկ Մոսկվայում արդեն պատրաստ է գլխավոր տոնածառը, որն այս տարի զարդարել են ռազմական դպրոցի սաները՝ տոնական եղևնին վերածելով խորհրդային երեխաների մի քանի սերունդների մարմնացած երազանքի։
Տոնածառի համար պատվիրել են խորհրդային խաղալիքների մեծացված տարբերակները։
Ռետրո ոճի մոտ 2 հազ խաղալիք, 7 հազ լուսային լամպ, կես կմ–ոց եռագույն փայլեր...Դիզայներներն առաջարկում են կենդանացնել հիշողությունները և sms–ի ու e-mail–ի փոխարեն հին ու բարի շնորհավորական բացիկ ուղարկել Մոսկվայի փոստով։
Մոսկվայի գլխավոր տոնածառը զարդարել են ռետրո ոճի 2 հազ խաղալիքով (տեսանյութ)
Այս տարի Եվրոպայում տոնական օրերն առաջվա նման վառ չեն լինի։ ԵՄ շատ երկրներում չեղարկվում են մի շարք համերգներ ու ներկայացումներ, մտադիր են անգամ քաղաքային փողոցներից հեռացնել եղևնիները։ «Վեստիի» փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել շատերին չվիրավորելու համար, այդ թվում՝ իսլամադավան փախստականներին։ Տեղական իշխանությունների կարծիքով վերաբնակեցվածներին կարող է դուր չգալ քրիստոնեական խորհրդանիշների առատությունը եվրոպական երկրների փողոցներում և հաստատություններում։
Իսկ Մոսկվայում արդեն պատրաստ է գլխավոր տոնածառը, որն այս տարի զարդարել են ռազմական դպրոցի սաները՝ տոնական եղևնին վերածելով խորհրդային երեխաների մի քանի սերունդների մարմնացած երազանքի։
Տոնածառի համար պատվիրել են խորհրդային խաղալիքների մեծացված տարբերակները։
Ռետրո ոճի մոտ 2 հազ խաղալիք, 7 հազ լուսային լամպ, կես կմ–ոց եռագույն փայլեր... Դիզայներներն առաջարկում են կենդանացնել հիշողությունները և sms–ի ու e-mail–ի փոխարեն հին ու բարի շնորհավորական բացիկ ուղարկել Մոսկվայի փոստով։
Մանրամասները՝ տեսանյութում: