ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս Ամանորը տանը կնշի՝ ընտանիքի գրկում։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն՝ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին հղումով։
«Նախագահի աշխատանքային օրակարգը մինչև դեկտեմբերի 31–ը նախապես ծրագրված է։ Ինչ վերաբերում է Նոր տարուն, ապա նախագահն այն կդիմավորի տանը... Հարազատների ու մտերիմների հետ, ավանդական ձևով»,–հայտարարել է Պեսկովը։
Վերջինը հավելել է, որ Պուտինի աշխատանքային օրակարգում մինչև հունվարի 6–ը մեծ միջոցառումներ նախանշված չեն, չնայած «աշխատանքային միջոցառումներ» են սպասվում հունվարի 5–ին, 6–ին և 8–ին։
Նշենք, որ նախորդ տարի էլ էր Պուտինն Ամանորը հարազատների հետ դիմավորել։
Պուտինն Ամանորը տանը կդիմավորի

7or.am