ՌԴ–ն Հնդկաստանին տարեկան 10 մլն տ նավթ կմատակարարի։ Այս մասին, «НТВ»–ի փոխանցմամբ, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ։
Պուտինը նշել է, որ «Ռոսնևթ» և «Էսսար» ընկերությունների միջև համապատասխան համաձայնագրի շրջանակներում ծրագրվում է նավթի մատակարարումներ իրականացնել 10 տարի։ Բացի այդ, նախագահն ընդգծել է՝ ՌԴ–ն և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել իրենց համագործակցությունը նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի և բարձրտեխնոլոգիական այլ ճյուղերում։
Պուտինը նաև նշել է՝ Հնդկաստանին համարում է ՄԱԿ ԱԽ մշտական անդամությանը հավակնող արժանի տերություն։
Պուտին. «ՌԴ–ն նավթ կմատակարարի Հնդկաստանին»

7or.am