Բրիտանուհին պոռնոֆիլմում է նկարահանվել որդուն նվեր գնելու համար
Բրիտանական Հեմփշիր կոմսության Պորտսմուտ քաղաքի բնակչուհին այնքան է հոգնել աղքատությունից և սուրբծննդյան տոներին փոքրիկ որդուն ուրախացնելու անհնարինությունից,որ որոշել է պոռնոֆիլմերի դերասանուհու կարիերա սկսել։ Այս մասին հայտնում է «Вести»–ն։
20-ամյա Մեգան Կլարան պատմել է, որ մինչ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվելը շաբաթական ընդամենը 80 ֆունտ էր վաստակում (մոտ 120 դոլար)։ Դա իրեն և իր 5-ամյա որդուն հազիվ էր բավականացնում սնունդ գնելու համար։
Համբերության բաժակի վերջին կաթիլը լցվել է սուրբծննդյաննախորդ տարվա տոներին։ Այն ժամանակ նա իր որդուն մի քանի խաղալիք և հագուստ է նվիրել, սակայն տղան տխրել է, քանի որ հեծանիվ էր ուզում։
Այժմ Կլարան նկարահանման մեկ օրվա համար ստանում է 500 ֆունտ (745 դոլար), ինչը նրան իր որդու երազանքն իրականացնելու հնարավորություն է տվել։
Կինը նշել է, որ երեխայի մանկապարտեզի ծնողական կոմիտեի անդամները հիացած չեն իր նոր մասնագիտությամբ, սակայն դրանում ոչ մի ամոթալի բան չեն տեսնում։
Նորահայտ պոռնոդերասանուհին ընդգծել է, որ ամբողջ գումարը ծախսում է սննդի և հագուստի վրա, այլ ոչ թե ալկոհոլի և թմրանյութերի։
Բրիտանուհին պոռնոֆիլմում է նկարահանվել որդուն նվեր գնելու համար
Բրիտանական Հեմփշիր կոմսության Պորտսմուտ քաղաքի բնակչուհին այնքան է հոգնել աղքատությունից և սուրբծննդյան տոներին փոքրիկ որդուն ուրախացնելու անհնարինությունից, որ որոշել է պոռնոֆիլմերի դերասանուհու կարիերա սկսել։ Այս մասին հայտնում է «Вести»–ն։
20-ամյա Մեգան Կլարան պատմել է, որ մինչ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվելը շաբաթական ընդամենը 80 ֆունտ էր վաստակում (մոտ 120 դոլար)։ Դա իրեն և իր 5-ամյա որդուն հազիվ էր բավականացնում սնունդ գնելու համար։
Համբերության բաժակի վերջին կաթիլը լցվել է սուրբծննդյան նախորդ տարվա տոներին։ Այն ժամանակ նա իր որդուն մի քանի խաղալիք և հագուստ է նվիրել, սակայն տղան տխրել է, քանի որ հեծանիվ էր ուզում։

7or.am