Լրահոս

25.11.2009 11:18

PR տեխնոլոգ. «Քաղաքական հիմնական դերակատարները կլինեն ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՀԱԿ–ը»

PR տեխնոլոգ. «Քաղաքական հիմնական դերակատարները կլինեն ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՀԱԿ–ը»

Քաղաքական տեխնոլոգիաների PR մասնագետ Արմեն Բադալյանը «7օր»-ին ասել է, որ եթե ֆորսմաժորային զարգացումներ չլինեն, և հետագա գործընթացները շարունակվեն այսօրվա պես, ապա Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի, իսկ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հիմնական խաղացողները կլինեն 3-ը.

-Քաղաքական հիմնական դերակատարները պետք է լինեն 3 ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ։ ՕԵԿ-ն- ու ՀՅ Դաշնակցությունն արդեն դուրս են եկել քաղաքական բեմից։

PR մասնագետը նաև կարծում է, որ հաջորդ ընտրությունների որակը մեծապես կախված կլինի հայ-թուրքական սահմանի բացումից և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումից։ Եթե այդ երկու խնդիրները լուծվեն, ապա ըստ Ա. Բադալյանի՝ միջազգային ուժերը կսկսեն շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել Կովկասին և աչք չեն փակի հնարավոր խախտումների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։