Աշխարհ

24.12.2015 20:51


Մոսկվայում ծաղկել է սալորենին, ակտիվացել են մեղուներն ու կատուները (տեսանյութ)

Մոսկվայում ծաղկել է սալորենին, ակտիվացել են մեղուներն ու կատուները (տեսանյութ)

ՌԴ մայրաքաղաքի հարավարևելյան մասի բնակիչները զարմանքով մեղուներ են նկատել Կուզմինկի պարկում։ Միջատները, հավանաբար, որոշել են, որ գարուն է եկել։ Դեկտեմբերը Մոսկվայում հերթական ջերմային ռեկորդն է գրանցել՝ +8 °C, որը, օդերևութաբանների խոսքով, բնութագրական է Մադրիդին ու Փարիզին։

Մոսկվայի բուսաբանական այգում ծաղկել է սալորենին, որին հետևել են մարգարտածաղիկները, այնուհետև «արթնացել է» հազվագյուտ կակտուսը։ Ի լրումն այդ ամենի՝ անսպասելիորեն ակտիվացել են կատուները՝ դեկտեմբերը շփոթելով մարտի հետ։ Որոշ թռչունների երամներ էլ որոշել են չթռչել հարավային երկրներ՝ Մոսկվայում էլ իրենց լավ զգալով։ Նրանցից է սուզաբադը։

Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի օդերևութաբանության և կլիմայագիտության ամբիոնի մասնագետները խորհուրդ են տալիս անոմալիան չկապել գլոբալ տաքացման հետ՝ նշելով, որ այն, այսպես կոչված, հյուսիսատլանտյան տատանումների հետևանք է այդ տարածաշրջանում։

Մանրամասները՝ «НТВ»–ի ռեպորտաժում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը