Աշխարհ

24.12.2015 15:34


100 հազար մարդ է փախել Թուրքիայի հարավ-արևելքից (տեսանյութ)

100 հազար մարդ է փախել Թուրքիայի հարավ-արևելքից (տեսանյութ)

Քրդական բանվորական կուսակցության զինյալների և ուժայինների միջև տեղի ունեցող բախումների պատճառով 100 հազար խաղաղ բնակիչ է ստիպված եղել թողնել իր տունը և հեռանալ։ Այս մասին հայտնում է «tvzvezda.ru»–ն։

Քրդերով բնակեցված շրջաններում պարետային ժամ է սահմանվել։ Այնտեղ շարունակվում են փողոցային մարտերը քուրդ զինյալների և ուժայիննների միջև։ Պարբերաբար ակտիվ փոխհրաձգություն է տեղի ունենում։

Միայն մեկ շաբաթվա ընթացքում այդ շրջաններում 168 քուրդ զինյալ և 4 ուժային է սպանվել։ Հակաահաբեկչական գործողություններում ներգրավվել է 10 հազար զինվորական և ոստիկան։

Ընդհանուր առմամբ, 5 շրջանում, որտեղ զինված մարտեր են ընթանում, բնակվում է շուրջ 1,3 մլն մարդ։ Նրանցից արդեն իսկ 100 հազարը բռնի տեղահանված է դարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը