Համացանցի օգտատերերը մի քանի ժամվա ընթացքում լուծել են տարվա հնագիտական հանելուկը (լուսանկար)
Համացանցի օգտատերերից ընդամենը մի քանի ժամ է պահանջվել՝ լուծելու «տարվա հանելուկը», որն Իսրայելի հնագետների համար իսկական առեղծված էր դարձել։
«Guardian»–ի փոխանցմամբ՝ Երուսաղեմի գերեզմաններից մեկից տեղի այգեպանն անհասկանալի մի իր էր գտել և հանձնել Իսրայելի հնությունների վարչությանը։ Շուրջ կես տարի, սակայն, փորձագետները չեն կարողացել որոշել գտածոյի նշանակությունը, որից հետո համապատասխան լուսանկարը տեղադրել են «Facebook»–ում՝ իմանալու հանրության կարծիքը։
Համացանցի օգտատերերը տարբեր մտքեր են հայտնել. նրանց մի մասը խորհրդավոր իրը գրտնակ է համարել, մյուսը՝ մերսող սարք, մի մասը գրել է, որ այն, հավանաբար, արդյունաբերական սարքավորման ինչ–որ մաս է, ոմանք էլ գտածոն պաշտամունքային իր են համարել։
4 ժամ չանցած՝ օգտատերերից մեկը մի պատասխան է հնչեցրել, որը, պարզվել է, ճիշտ է։ Միշա Բարաք անունով իտալացին համանման իրեր է գտել տարբեր կայքերում և պարզել, որ գտածոն նախատեսված է ճառագայթումից պաշտպանվելու համար, քանի որ կարողանում է հատուկ «ուժային դաշտ» ստեղծել։ Նման գաջեթներ կան էզոթերիկայի սիրահարների համար նախատեսված խանութներում՝ մի քանի հարյուրից մինչև մի քանի հազ եվրո արժողությամբ։

7or.am