Տնտեսական

24.12.2015 14:42


Մետրոպոլիտենին ավելի քան 107 մլն դրամ հատկացվեց

Մետրոպոլիտենին ավելի քան 107 մլն դրամ հատկացվեց

Կառավարության այսօրվա որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ին ավելի քան 107 մլն դրամ հատկացվեց։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասել է, որ այս գումարը տրվում է ֆինանսական ճեղքվածքը ծածկելու համար:

Պարզվում է, որ ամեն մետրոպոլիտենին կառավարությունն ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացնում, որից ավելի քան 184 մլն. դրամն ուղղվել է ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 585 մլն դրամը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերով ենթավարկային պայմանագրերով մետրոպոլիտենին տրամադրված վարկերի գծով առաջացող պարտավորությունների կատարմանը:

–Վարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող գումարներից տնտեսվել է 107 մլն դրամ, իսկ գործառնական գործունեության արդյունքում առաջացել է լրացուցիչ ֆինանսական ճեղքվածք, որը ծածկելու համար էլ կուղղվի այս գումարը,-ասել է Պ.Սաֆարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը