Աշխարհ

24.12.2015 19:32


Պուտինից ոգեշնչված պարֆյումերները նոր բուրմունք են ստեղծել (տեսանյութ)

Պուտինից ոգեշնչված պարֆյումերները նոր բուրմունք են ստեղծել (տեսանյութ)

Մոսկվայի «ГУМ» հանրախանութում կայացել է էքսքլյուզիվ օծանելիքի շնորհանդես՝ նվիրված ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինին։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ նոր բուրմունքը, որի բաղադրությունը գաղտնի է պահվում, վաճառքի կհանվի մեկ ամսից։ Նշվում է, որ օծանելիքի վաճառքից ստացված եկամտի մի մասը ծախսվելու է բարեգործության վրա։

«Ինչպես ցանկացած գաղափար, դա էլ ինքնաբերաբար ստացվեց։ Իսկ թե ինչու հենց նման արտադրանք. որովհետև հնուց ի վեր՝ սկսած թագավորների և կայսրերի շրջանից, պարֆյումերներին ոգեշնչել են երկրի ղեկավարները։ Մենք որոշեցինք վերածնել այդ ավանդույթը և ղեկավարվելով Պուտինի հեղինակությամբ՝ հենց նրան ձոնել տղամարդկային այդ բուրմունքը»,–պատմել է «Leaders» ամսագրի գլխավոր խմբագիր Մաքսիմ Ֆոմիչևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը