Լրահոս

05.10.2010 11:12


Հորդանանի ԱԳ նախարար. «ԼՂ հակամարտության հարցում մենք Ադրբեջանին աջակցելու ենք »

Հորդանանի արտգործնախարար Նասեր Չուդեխան հանդիպել է այդ երկրում Ադրբեջանի դեսպան Էլմար Արասլիի հետ։ Ադրբեջանում Հորդանանի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Է. Արասլին Հորդանանի կառավարությանն ու ողջ ժողովրդին իր երախտագիտություն է հայտնել ԼՂ-ի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը սատարելու համար։ Ի պատասխան՝ Հորդանանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում իր երկիրն այսուհետ ևս կշարունակի աջակցել Ադրբեջանին ոչ միայն ղարաբաղյան հակամարտության, այլ նաև մյուս հարցերում։

 

Այս խորագրի վերջին նյութերը