Աշխարհ

24.12.2015 11:38


«Times». Մերկելը բրիտանական հատուկ ծառայությունների հետ է կիսվել Պուտինի մասին տեղեկատվությամբ

«Times». Մերկելը բրիտանական հատուկ ծառայությունների հետ է կիսվել Պուտինի մասին տեղեկատվությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լոնդոն իր այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարությունից տվյալներ է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին, ինչի դիմաց ինքն էլ կիսվել է ՌԴ–ի, նրա նախագահի, Ուկրաինայի անկայուն իրավիճակի և Ղրիմի մասին ունեցած տեղեկատվությամբ։ Այս մասին գրում է «The Times»–ը՝ բրիտանացի վարչապետի գրասենյակի իր աղբյուրին հղումով։

Պարբերականի տվյալներով՝ Մերկելի և բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը կայացել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի քաղաքամերձ նստավայրում դեռ ս.թ. հոկտեմբերին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Մեծ Բրիտանիայի MI5 կոնտրհետախուզական ծառայությունների ղեկավար Էնդրյու Փարքերը, MI6 արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Ալեքս Յանգերը և Կառավարական կապի կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հաննիգանը։

«The Times»–ը նշում է, որ պաշտոնական մակարդակով նման տեղեկատվության փոխանակումները Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև պարբերական բնույթ են կրում։

2015թ. հոկտեմբերի հանիպմանը կողմերը համաձայնել են այն հարցում, որ Եվրոպայի սահմանած հակառուսական պատժամիջոցները հարկավոր է շարունակել մինչև մինսկյան պայմանավորվածությունների լիակատար իրագործում, ինչպես նաև այն, որ Սիրիայի ճգնաժամը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը