Աշխարհ

24.12.2015 11:09


«The Guardian». Զիմբաբվեի առաջին տիկինը մեկուսացրել է ամուսնուն և իշխանությունը վերցրել իր ձեռքը

«The Guardian». Զիմբաբվեի առաջին տիկինը մեկուսացրել է ամուսնուն և իշխանությունը վերցրել իր ձեռքը

«The Guardian»–ը գրում է, որ Զիմբաբվեի 91-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի կինը` Գրեյս Մուգաբեն, մեկուսացրել է ամուսնուն կառավարումից և իշխանությունը վերցրել իր ձեռքը։

Բրիտանական պարբերականն այս մասին գրում է՝ հղում կատարելով «Հանուն ժողովրդավարական փոփոխությունների շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Մորգան Ցվանգիրային, ով հայտարարել է, որ 50-ամյա Գրեյս Մուգաբեն հեղաշրջում է իրականացրել։

Ավելի վաղ Զիմբաբվեի առաջին տիկինը հայտարարել էր, որ երկրի կառավարման հարցում օգնելու է իր տարեց ամուսնուն, քանի դեռ նրա ուժերը չեն սպառվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը