Աշխարհ

24.12.2015 10:25


ՌԴ ԱԳՆ. «Թալիբները լուրջ հարվածներ են հասցնում ԻԼԻՊ–ին»

ՌԴ ԱԳՆ. «Թալիբները լուրջ հարվածներ են հասցնում ԻԼԻՊ–ին»

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն այլևս դաշնակից չեն համարում ԻԼԻՊ–ի զինյալներին և սկսել են ակտիվ պայքար մղել նրանց դեմ։ Այս մասին, «ntv.ru» տեղեկացմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ–ն։

ՌԴ ԱԳՆ–ի՝ Ասիայի հարցերով 2–րդ դեպարտամենտի տնօրեն, Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովի խոսքերով՝ այդ հարցում ՌԴ և թալիբների շահերը համընկնում են։ Ըստ նրա՝ ԻԼԻՊ–ը փորձում է օգտագործել թալիբներին «խալիֆաթ ստեղծելու և համաշխարհային ջիհադի» համար։ «Թալիբանը», սակայն, դաշնակից չի համարում ԴԱԻՇ–ին՝ հրաժարվելով խալիֆ ընդունել դրա առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին։

«Թալիբները բավական լուրջ հարվածներ են հասցնում ԻԼԻՊ–ին։ Թե՛ աֆղան և թե՛ պակիստանյան թալիբները հայտարարել են, որ խալիֆ չեն ընդունում Աբու Բաքր ալ Բաղդադիին, ինչպես նաև խալիֆաթ չեն համարում «Իսլամական պետությունը»։ Դա շատ կարևոր է»,– «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ ասել է Քաբուլովը։

Հիշեցնենք՝ վերջերս ԶԼՄ–ն քանիցս գրել էր ԱՖղանստանի արևելքում ԻՊ զինյալների կողմից գրավվող տարածքների մասին, որտեղ ահաբեկիչները փորձում են ինքնահռչակ խալիֆաթ ստեղծել։ Թալիբները, սակայն, զգուշացրել են ԻԼԻՊ–ի գրոհայիններին չխառնվել «իրենց երկրի» գործերին՝ հայտարարելով, որ չեն աջակցելու ու չեն ընդունելու նրանց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը