Աշխարհ

24.12.2015 10:00


ՌԴ–ն անհատույց կերպով Ղազախստանին զինել է С-300 համալիրներով

ՌԴ–ն անհատույց կերպով Ղազախստանին զինել է С-300 համալիրներով

ՌԴ–ն ավարտել է Ղազախստանին С-300 համալիրների մատակարարումը երկու երկրների՝ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու ծրագրի շրջանակներում։ Այս մասին գրում է «РИА Новости»–ն։

«Մենք ավարտեցինք անհատույց կերպով Ղազախստանին ЗРС С-300–ի մատակարարումը»,–Մոսկվայում Ղազախստանի ՊՆ ղեկավար Իմանղալի Թասմաղամբեթովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հավելելով, որ ծանրակշիռ մատակարարումների շնորհիվ կարելի է արդեն խոսել կայացած միացյալ ՀՕՊ համակարգի գործնական հագեցման մասին։

ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքերով՝ այդ համակարգերի տրամադրումը կատարվել է ճիշտ ժամանակին՝ թելադրված ստեղծված իրավիճակով, երբ երկրի սահմանների մոտ գրեթե ամեն օր տարաբնույթ սպառնալիքներ են նկատվում։

Ղազախ նախարարը համաձայնվել է Շոյգուի հետ՝ ՌԴ կողմից զենիթահրթիռային համալիրների անհատույց տրամադրումը համարելով «մեծ աջակցություն»։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը Հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգ է ստեղծում ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Ներկայումս ՌԴ–ն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում նաև Ղրղզստանի և Տաջիկստանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը