Աշխարհ

24.12.2015 09:50


Ֆրանսիայի բնակչուհին հղի է ձևացել՝ ռումբը «փորում» թաքցնելու նպատակով

Ֆրանսիայի բնակչուհին հղի է ձևացել՝ ռումբը «փորում» թաքցնելու նպատակով

Ֆրանսիական Մոնփելիե քաղաքում ոստիկանության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցներն ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով ձերբակալել են հղի ձևացած մի կնոջ։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «The Telegraph»–ին հղումով։

Նշվում է, որ կինը հղի չի եղել. փայլաթիթեղի տակ արհեստական փոր է կրել։ Հատուկ ծառայությունների աշխատակիցների կարծիքով այդկերպ մետաղորսիչները չէին հայտնաբերի «փորում» տեղադրված ռումբը։

Կասկածյալի տան խուզարկության ժամանակ ոստիկանները ծայրահեղական բնույթի նյութեր են գտել նրա համակարգչում, նաև՝ ռումբի պատրաստման հրահանգներ։ Այդուհանդերձ, պայթուցիկ որևէ սարք չի հայտնաբերվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը