Լրահոս

24.12.2015 07:55


Հրդեհ կրպակում, տանը և ավտոտեխսպասարկման կետում

Հրդեհ կրպակում, տանը և ավտոտեխսպասարկման կետում

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 06.36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ թիվ 9 պոլիկլինիկայի մոտակայքում, այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան 3-րդ նրբանցքում գտնվող կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.18-ին, մարվել՝ 07.24-ին:

Այրվել են կրպակի փայտյա կառուցատարրերը, ներսում՝ տնտեսական իրեր և խաղալիքներ (5 քմ):

***

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 06.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 1-ին փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 00.59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի 11/1 հասցեում այրվում է ավտոտեխսպասարկման կետ. ներսում ավտոմեքենա կա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.23-ին, մարվել՝ 01.33-ին: Ավտոտեխսպասարկման կետում (20 քմ) այրվել են ներկի տարրաներ և 8 շան ձագ:

Ավտոտեխսպասարկման կետի աշխատակից Ա. Հ.-ը ունեցել է վատ ինքնազգացողություն, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը