Լրահոս

24.12.2015 08:28


ՃՏՊ Չարենցի փողոցում և Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին

ՃՏՊ Չարենցի փողոցում և Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 03.59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի 10 PN 101 պ/հ (վարորդ` Է. Գ., ծնվ.1992 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից բախվել Չարենցի փողոցի թիվ 113/1 տան սանդուղքներին և բռնկվել, ինչի հետևանքով վարորդը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել է «Թիվ 1 համալսարանական կլինիկա», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել կայուն ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.11-ին, մարվել` 04.19-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահն՝ ամբողջությամբ:

***

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 00.48-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Մերսեդես C180» մակնիշի 89 VT 089 պետհամարանիշով (վարորդ՝ 1986 թ. ծնված Վ. Ղ.) ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ` հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, իսկ ուղևոր՝ Ծ. Ա.-ը «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մոտեցրել այն ավտոքարշակին և կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը