Աշխարհ

23.12.2015 20:48


Իրաքլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց

Իրաքլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել, ինչի մասին նա հայտարարել է Կառավարությունում հրավիրված արտակարգ ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է «gazeta.ru»–ն։

«Ես այսօր լքում եմ այս պաշտոնը, բայց մնում եմ իմ երկրի հավատարիմ զինվորը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Համաձայն Վրաստանի Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականից հետո ամբողջ Կառավարության անդամները դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ։

Դրանից հետո երկրի նախագահը խորհրդակցություն է անցկացնում ԱԺ մեծամասնության հետ և 7 օրից ոչ ուշ հայտարարում վարչապետի պաշտոնում թեկնածուի անունը։
Վարչապետի թեկնածուն 7 օրվա ընթացքում ընտրում է նախարարի թեկնածուների ու ներկայացնում Կառավարության ծրագիրը, ինչից հետո այն ներկայացվում է խորհրդարանի հավանությանը։

Որպես Վրաստանի վարչապետի հավանական թեկնածու՝ նշվում է գործող արտգործնախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի անունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը