Ստամբուլից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել
Ստամբուլից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին` առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանևրի պատճառով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլից արևելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում:
Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք հոգի ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:
Ուղևորներն անվտանգ տեղափոխվել են Ստամբուլ: Ըստ «Ռիչ Տուր» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մամուլյանի՝ մինչև այսօր երեկո ավտոբուսը կվերականգնվի, և բոլոր ուղևորները կտեղափոխվեն Հայաստան: