Լրահոս

25.11.2009 11:23

Նախարարները ՀՀԿ–ին անդամագրվելու դիմում են ներկայացրել. չդիմացան առերեսմանը

Նախարարները ՀՀԿ–ին անդամագրվելու դիմում են ներկայացրել. չդիմացան առերեսմանը

Ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ էկոնոմիկայի  և  ֆինանսների նախարարներ Ներսես Երիցյանն ու Տիգրան Դավթյանը հերքում էին, որ կանդամագրվեն Հանրապետական կուսակցությանը։ Սակայն երեկ արդեն նրանք հետևել են վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին ու ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում ներկայացրել։ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի ծառայությունից «7օր»-ի հետ զրույցում ասում էին, թե նախարար Տիգրան Դավթյանը չի պատրաստվում անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Իսկ էկոնոմիկային նախարարության լրատվական վարչությունից էլ հաղորդել էին, թե նախարարը ՀՀԿ-ին անդամագրվելու մասին մտադրություն դեռևս չի հայտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։