Կործանիչների արտադրության համար Թուրքիայում ստեղծվում է 7,5 մլրդ դոլարի ենթակառուցվածք
F-35 կործանիչների համար շուրջ 16 մլրդ ամերիկյան դոլարի թուրքական ներդրումների գրեթե կեսը` 7,5 միլիարդի ներդրումները, կմնան Թուրքիայի տարածքում` նպաստելով թուրքական ռազմարդյունաբերական ենթակառուցվածքների զարգացմանը: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական kokpit.aero կայքը, որը մասնագիտացած է ազմական իրադարձությունների վերլուծության մեջ:
Թուրքական ռամարդյունաբերական ընկերություններից F-35 կործանիչների, դրանց բաղկացուցիչ մասերի արտադրությանը մասնակցելու են TAI, Alp Havacılık, Kale Kalıp, Ayesaş, Aselsan, Havelsan, MiKES ընկերությունները:
Բացի այդ, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը աշխատանքներ է տանում կործանիչների համար նախատեսված սարքավորումների արտադրության մեջ ևս մասնաբաժին ունենալու համար: Հիմնական խնդիրը` F-35 կործանիչների արտադրությանը մասնակցելու շրջանակներում նաև Թուրքիայի ռազմարդյունաբերականենթակառուցվածքները զարգացնելն է:
Մասնավորապես, Էսքիշեհիրի 1-ին ռազմաօդային թռչող սարքերի սպասարկման և վերանորոգման կենտրոնը` F-35 կործանիչների համար նախատեսված F135 շարժիչի մասերի արտադրության համար արդիականացվում է` համալրվելով ծանր ռազմաօդային տեխնիկաների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումներով:
Կործանիչների արտադրության համար Թուրքիայում ստեղծվում է 7,5 մլրդ դոլարի ենթակառուցվածք
F-35 կործանիչների համար շուրջ 16 մլրդ ամերիկյան դոլարի թուրքական ներդրումների գրեթե կեսը` 7,5 միլիարդի ներդրումները, կմնան Թուրքիայի տարածքում` նպաստելով թուրքական ռազմարդյունաբերական ենթակառուցվածքների զարգացմանը: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական kokpit.aero կայքը, որը մասնագիտացած է ազմական իրադարձությունների վերլուծության մեջ:
Թուրքական ռամարդյունաբերական ընկերություններից F-35 կործանիչների, դրանց բաղկացուցիչ մասերի արտադրությանը մասնակցելու են TAI, Alp Havacılık, Kale Kalıp, Ayesaş, Aselsan, Havelsan, MiKES ընկերությունները:
Բացի այդ, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը աշխատանքներ է տանում կործանիչների համար նախատեսված սարքավորումների արտադրության մեջ ևս մասնաբաժին ունենալու համար: Հիմնական խնդիրը` F-35 կործանիչների արտադրությանը մասնակցելու շրջանակներում նաև Թուրքիայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքները զարգացնելն է:
Մասնավորապես, Էսքիշեհիրի 1-ին ռազմաօդային թռչող սարքերի սպասարկման և վերանորոգման կենտրոնը` F-35 կործանիչների համար նախատեսված F135 շարժիչի մասերի արտադրության համար արդիականացվում է` համալրվելով ծանր ռազմաօդային տեխնիկաների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումներով:
Մանրամասները՝ razm.info–ում։