«Volkswagen»–ն ավելի համեստ նշանաբան է ընտրել (տեսանյութ)
Գերմանական «Volkswagen» ավտոկոնցեռնը հրաժարվել է իր հայտնի «Das Auto» («Ավտոմեքենա») կարգախոսից։
Նոր ղեկավարությունը որոշել է, որ իր նշանաբանն «անսահմանափակ» բնույթ ունի, իսկ այժմ հարկավոր է ավելի համեստ լինել. այն պարզապես կլինի «Volkswagen»։
Հիշեցնենք՝ ընկերությունում մեծ սկանդալ էր առաջացել դիզելային շարժիչների վնասակար արտանետումների ցուցանիշների կեղծման (նվազեցման) կապակցությամբ, որը համարվել էր բնապահպանական նորմերի խախտում։ Արդյունքում՝ կոնցեռնի ղեկավար Մարթին Վինթերքորնը հրաժարական էր ներկայացրել։

7or.am